ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի,
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

 

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­Օդապարիկ,օդ,օր,օգնել,օրինակ,օդաչու,օգնական,օրորել,օթյակ,օրակարգ,օղի,օտար,օնլայն,օ-

րենք,օձ,օղակ, ոզնի,ոտք,որոշում,որակ,ոսկի,ոգևորել,որդի,որս:

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև ճնճղուկը կանգնել էր գնդակիս վրա:

Ընկերս եկավ մեր տուն, որ միասին նշենք իմ ծննդյան տարեդարձը:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև մեր երկրում ցուրտ է լինում:

 

Հետաքրքիր է իմանալ:

Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որԵրկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ<<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել  տիեզերք,  վերցնել երկնաքարերի սառույցի  նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *