Դեպի Մայր դպրոց

Ես Նարեկն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում: Ես 5 տարի շարունակ սովորում եմ այս դպրոցում: Ես գոհ եմ իմ դպրոցից: Ես այս 5 տարվա ընթացքում շատ եմ կապվել իմ դպրոցի հետ և շատ ծանր եմ տանում այն փաստը, որ պետք է գնամ Մայր դպրոց, բայց ես այնտեղ ունեմ ընկերներ, որոնք ինձ ասում են, որ Մայր դպրոցը շատ լավն է: Ես շատ եմ սիրում մեր դասատուներին: Մեր դասատուները շատ բարի, հոգատար, ընկերասեր են: Բայց ես այդքան չեմ նեղվում, որորվհետև գիտեմ, որ երբեմն կարող եմ գալ Հարավ և տեսնել իմ դպրոցը և դասատուներին: Մայր դպրոցում մեր դասարանը ծանոթանալու է այլ դասատուների հետ, որոնք նույնպես շատ լավն են:

Ես կկարոտեմ իմ դպրոցը և միշտ կհիշեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *