Daily Archives: October 10, 2022

Բնագիտության հաշվետվություն

Հղում 1 

Հղում 2

Հղում 3

Հղում 4

 



Հող

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ  միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փխրուն են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Առաջադրանք

  1. Որ հողերն են կոչվում բերրի և ինչու:                                                                                                            Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:
  2. Որն է հողի ամենակարևոր առանձնահատկությունը:                                                                                      Շատ հումուս պարունակող հողերը փխրուն են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
    Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը:
  3. Ինչ է հումուսը:                                                                                                                                                Հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:
  4. Ինչպես պետք է մշակել հողը:                                                                                                                        Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:
  5. Որ հողերն են ամենից շատ հումուս պարունակում:

Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը:



Մաթեմատիկա 10.10.2022

  1. Պահեստում կար 7200 աման ներկ, որոնցից խանութները տարան 5400 աման։ Քանի՞ անգամ փոքրացավ պահեստում եղած ներկի աման­ների քանակը։

Լուծում՝

7200-5400=1800

7200:1800=4

Պատ՝. 4

  1. Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուստրը 16 տարեկան էր։

Լուծում՝

65-41=24

24+16=40

Պատ՝. 40

  1. Նոր տարուց առաջ` դեկտեմբերի 31-ին, խանութը վաճառեց 56 տուփ կոնֆետ, իսկ հաջորդ օրը` հունվարի 1-ին` միայն 8-ը։ Դրա հետևանքով խանութը դեկտեմբերի 31-ին 32400 դրամով ավելի ստացավ, քան հունվարի 1-ին։ Ի՞նչ արժեր մեկ տուփ կոնֆետը։

Լուծում՝

56-8=48

32400:48=675

Պատ՝. 675

 



Դասարանական աշխատանք

  1. Աղջիկն ամեն օր կարդում է 30 էջ, որից հետո էջանշան է դնում գրքի մեջ։ Երբ նա էջանշանը գրքի մեջ դրել է 6 անգամ, նրան մնացել է կարդալու 18 էջ։ Քանի՞ էջ կա գրքում։

Լուծում՝

30×6=180

180+18=198

Պատ՝. 198

  1. Ինքնաթիռը 3000 կմ անցավ 6 ժամում, իսկ ուղղաթիռը՝ 15 ժամում։ Որքանո՞վ է ինքնաթիռի արագությունը մեծ ուղղաթիռի արագությունից։

Լուծում՝

3000:6=500

3000:15=200

500-200=300

Պատ՝. 300

  1. Հետիոտնը դուրս եկավ A կետից ժամը 6‐ն անց 12 րոպեին և B կետը հասավ հաջորդ օրը՝ ժամը 23‐ն անց 9 րոպեին։ Ինչքա՞ն ժամանակում հետիոտնը անցավ ճանապարհը։

Լուծում՝

23-6=17

12-9=3

Պատ՝. 17:3



Հոգեվոր ընթերցում

Բան ՂԵԱրեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն….