Daily Archives: October 2, 2022

Օդային զանգված, Կլիմայական գոտիներ

 

Օդն աննդհատ գտնվում է շարժման մեջ և կատարում է շրջապտույտ ։ Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով ,երկրի մակերևույթի տարբեր տարածքներ անհավասարաչափ տաքություն են ստանում։ Այդ պատճառով երկրագնդի վրա առաջանում են մթնոլորտային բարձր և ցածր ճնշումներ։

Մեծ ծավալի օդը ,որն ունի ջերմության և խոնավության միատեսակ հատկանիշներ և ձևավորվում է ընթարձակ միասեռ տարածքի վրա , կոչվում է օդային զանգված։ Օդային զանգվածի հատկանիշներն են ՝ խոնավությունը , ջերմությունը։ Եթե օդային զանգվածը երկար ժամանակ գտնվում է միևնույն տարածքում , ապա ձեռք է բերում նրան բնորոշ հատկանիշները ՝ խոնավությունը և ջերմությունը։

Յուրաքանչյուր օդային զանգված լինում է երկու տեսակ ՝ ցամաքային և օվկիանոսային։

Օդային զանգվածները լինում են

Հասարակածային,

Արևադարձային

Բաեխառն

Արկտիկական

Կլիմայական գոտիների առանձնացումը կատարվում է արեգակից ստացվող ջերմության քանակի հիման վրա։

Երկրագնդի վրա առանձնացվում են 13 կլիմայական գոտի , որոնցից 7 -ը հիմնական են , 6-ը անցումային։ Հիմնական կլիմայական գոտիներն են ՝ Հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն , արկտիկական և անտարկտիկական ։