Daily Archives: September 4, 2022

Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբ՝ առաջին մակարդակ

1.Ճամբարականները Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելու համար Երևանից Արտաբույնք գյուղ շարժվեցին 09:00-ին: 15:00-ին նրանք հաղթահարեցին բարձունքը: Որքա՞ն ժամանակում մեքենան Երևանից հասավ Արտաբույնք, եթե ճամբարականները հասնելուց անմիջապես հետո բարձունքը հաղթահարել են 2 ժամ 45 րոպեում:

Подпись отсутствует

3 ժամ  15 րոպե
2.  Արատեսում կա 20 մեղվափեթակ: Քանի՞ կգ մեղր կունենանք մեղրաքամի արդյունքում, եթե 10 փեթակներից յուրաքանչյուրից ստացվի 6կգ մեղր, իսկ մնացած փեթակներից՝ 2 անգամ պակաս: 

Подпись отсутствует

90 կգ մեղր
3. Արատես գետում լողալու իջավ ճամբարականների երկու խումբ: Մի խմբում կար 20, մյուսում՝ 22 մասնակից: Գետում լողացին ճամբարականների կեսը և երեք դասավանդող: Քանի՞ մարդ լողաց Արատես գետում:

Подпись отсутствует

24
4.Ճամբարականները տեսակավորեցին 17կգ աղբ: Տեսակավորված աղբից 9կգ-ը ապակի էր, պլաստիկը՝ ապակուց 4կգ-ով քիչ, իսկ մնացածը թղթի թափոն էր: Որքա՞ն թղթի թափոն տեսակավորեցին ճամբարականները:

Подпись отсутствует

3 կգ
5.  Արևելյան դպրոցի բակում շարքով տնկած է 25 կակաչ։ Մեղուն նստած է վերջից հաշված՝ 17-րդ ծաղկի վրա, իսկ զատիկը՝ շարքի սկզբից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի և զատկի միջև քանի՞ կակաչ կա։
4 կակաչ
6.  Բակում պարանքաշոցի էր խաղում ճամբարականների 15 զույգ: Ճամբարականներից 13-ը տղա էին։ Քանի՞  աղջիկ ճամբարական կար։
17
7. Տիկին Մարիետան մեկ տորթի մեջ օգտագործում է 5 ձու։ Քանի՞ ձու կօգտագործի 6 այդպիսի տորթ պատրաստելու համար։
30 ձու
8. Վարդավառի ծեսին լողավազանի շուրջ կանգնած էին 18 աղջիկ և ամեն 2 աղջկա մեջտեղում՝ 1 տղա։ Քանի՞ տղա կար լողավազանի շուրջը։
17 տղա
9.  Սովորողները բույսերի լաբորատորիայից 27 կտրոն բերեցին իրենց դպրոց։ Կտրոններից 9-ը կակաչ էին, 7-ը՝ վարդ, իսկ մնացածը՝ նարգիզներ: Քանի՞ նարգիզ բերեցին:
11
10. Բելլան ու Անին ապրում են նույն շենքում։ Բելլան ապրում է Անիի բնակարանից 10 հարկ բարձր։ Անին Բելլային հյուր գնալու համար աստիճաններով բարձրացավ և 6-րդ հարկ հասնելով՝ անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Բելլան։
12