Daily Archives: February 1, 2021

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

 

 

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Առաջադրանքներ.

 

1.Բնութագրիր բանաստեղծության տղային, մորը:

Տղայի մայրիկը  շատ բարի էր և շատ սիրող:

Տղան էլ էր բարի և նպատակասլաց:

  1. Նկարագրիր տղայի խրճիթը:

Տղայի խրճիթը հին էր, գորշ էր, գետի եզերքին և
ծառերի տակին էր:

3.Պատմիր քո երազանքը. արդյո՞ք սիրում ես քո տունը, կուզեի՞ր ուրիշ տուն

գտնել քեզ համար:

Ես շատ եմ սիրում իմ տունը և չեմ ուզում ուրիշ տուն գտնել ինձ համար:

Իմ երազանքն այն է, որ ես շատ լավ սովորեմ:

4.Ի՞նչ երազանք  ուներ տղան:

Տղան ուզում էր , որ լավ տուն ունենար:

5.Առաջադրանքները կատարիր, բանաստեղծությունն ու առաջադրանքները տեղադրիր բլոգումդ:

 



01.02.2021

Գտի՛ր թաքնված թիվը:

5×9=45

7×7=49

8×9=72

81:9=9

63:7=9

36:6=6

45:5 =9

50:10 =5

81:9 =9

36:6=6

25:5=5

72:8=9

 

Հաշվի՛ր:

480:6=80

360:10=36

350:7=50

240:60=4

203×6=1218

131×5=655

521×3=1563

415×6=2490

 

Հաշվի՛ր:

280:40-420:60=0

320:(417-377)+60=68

360:(480:80)-60=0

8×40-720:80=311

54x(407-397):60=9

350:(490:7)x60=300

 

Դպրոցի ճաշարանում կա 20 սեղան: Եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դրվի 5 աթոռ, ապա 2 աթոռ կավելանա: Քանի՞ աթոռ կա ճաշարանում:

Լուծում  20X5=100

100+2=102

Պատասխան՝102 աթոռ:

 

Դպրոցի ճաշարանում կա 20 սեղան և 102 աթոռ: Քանի՞ աթոռ կավելանա, եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դրվի 4 աթոռ:

Լուծում

20×4=80

102-80=22

Պատասխան՝22 աթոռ:

 



Փաստեր աչքերի մասին

 

 

1.Մարդկային աչքն ընկալում է ավելի քան 10 մլն գույն:

2.Աչքի եղջերաթաղանթը մարդկային օրգանիզմի միակ մասն է, որին արյուն չի հասնում: Անհրաժեշտ թթվածին ստանում է անմիջապես օդից:

3.Աչքը գերարագ համակարգիչ է: Հաշվարկած է, որ մեր տեսողության հիշողողական համակարգը մեկ ժամվա ընթացքում ձեռք է բերում 36 հազար բիթ տեղեկություն: Անդադար ընկալում, մշակում եւ փոխանցում է դեպի ուղեղ:

4.Աչքի ցանցաթաղանթը տեղեկությունն ընկալում է հակադարձված, իսկ հետո ուղեղը շրջակա միջավայրի կերպարները շրջում է:

5.Աչքի ցանցաթաղանթն ունի եւ կարմիր, եւ կապույտ, եւ կանաչ ընկալիչներ, բայց կարմիր գույնը տարբերել չի կարող: Կրկին աշխատանքն իր վրա վերցնում է ուղեղը եւ ստացած դեղնականաչավուն եւ կապտականաչավուն գամման վերափոխում է կարմիրի:

6.Կյանքի առաջին տարվա ընթացքում մարդու աչքի գույնը կարող է փոխվել:

7.Կանաչ գույնի աչք շատ հազվադեպ է լինում:

8.Ի սկզբանե եղել են միայն շականակագույն աչքեր, կապույտ աչքերն առաջացել են մուտացիայի արդյունքում մոտավորապես 6000 տարի առաջ:

9.Մարդու արցունքները՝ կախված, թե ինչի հետեւանքով են առաջանում (ուրախությունից, տխրությունից կամ արտաքին ազդակներից), բաղադրութամբ տարբերվում են:

10.Աչքերը տարբերում են մոխրագույնի 50 երանգներ:

Աշխարհի գեղեցկությամբ հիանալն ավելի լավ է, երբ աչքերի հետ խնդիրներ չկան: Որպեսզի ավելի երկար պահպանենք աչքերի տեսողությունը, անհրաժեշտ է պարբերաբար աչքի վարժություններ կատարել. դա հատկապես վերաբերում է այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ նստում են համակարգչի դիմաց:



Ռուսերեն

Каждую осень деревья вспоминают о ёлочке
и дарят ей подарки. Осина дарит красивые фонарики. Клён роняет оранжевые звёздочки. Ива засыпает
ёлочку золотые рыбками.
И стоит  ёлочка счастливые Раскинула зелёные лапки, а на ладошках лежак разные подарки.